Ռուսաստանի զինուժը ստացել է բջջային կապը խլացնող անօդաչու սարքեր

«Օրլան-10» անօդաչուների հիմքի վրա ստեղծված նոր ԱԹՍ-ները կարող են փոխարինել բջջային կապի աշտարակներին և բաժանորդներին փոխանցել նոր հաղորդագրություններ՝ այդ թվում  ձայնային։ ԱԹՍ-ները փորձարկումներ են անցել Սիրիայում։ Այս մասին հունվարի 25-ին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը։

Նոր  ԱԹՍ-ները ռադիոէլեկտրոնային պայքարի ՌԲ-341Վ «Լեեր-3» համալիրի մաս են կազմելու։ Համալիրը բաղկացած է 3 «Օրլան-10» ԱԹՍ-ից և ԿամԱԶ3-5350 բեռնատարի վրա տեղադրված կառավարման կայանից։

ԱԹՍ-ների արդիականացված տարբերակները «խլացնում են» են բջջային կապի բազային կայանները և զբաղեցնում դրանց տեղը՝ դառնալով վիրտուալ բջջային կայան։ Դրա համար ԱԹՍ-ների վրա տեղադրված են հատուկ «խլացուցիչներ»: Եթե նախկին «Օրլանները» խլացնում էին միայն GSM (2G) ցանցերը, ապա նորերը կարող են խլացնել նաև 3G և 4G սերնդի ցանցերը: Արդյունքում բջջային կապի աշտարակների փոխարեն բաժանորդներին հաղորդագրություններ փոխանցում են ԱԹՍ-ները:

ՌԴ ԶՈւ «Օրլան-10» անօդաչու թռչող սարք

ՌԴ ԶՈւ «Օրլան-10» անօդաչու թռչող սարք

Ըստ  ռուսաստանյան Telecom Daily վերլուծական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովի ՝ եթե ԱԹՍ-ն ունակ է բազային կայանը իրենով փոխարինել, ապա այն ոչ միայն կուղարկի հաղորդագրություններ, այլև կկարողանա ամբողջությամբ կառավարել բաժանորդի սարքավորումը։

Ըստ InfoWatch ընկերության նախագահ Նատալյա Կասպերսկոյի՝ նոր դրոնները կարող են արգելափակել հակառակորդի բջջային հեռախոսները, միաժամանակ չխանգարելով «սեփական» հեռախոսների աշխատանքին։ Բացառված չէ նաև, որ ԱԹՍ-ները կարողանան անջատել և միացնել հակառակորդի սարքավորումը։

ՌԲ-341Վ «Լեեր-3» համալիրը  ՌԴ ԶՈւ սպառազինությունը համալրել է  2015-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *