Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

Հունվարի 25-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են Իրաքի հյուսիսիային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին։  Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ավիահարվածները հասցել են մասնավորապես, Ավաշին-Բասյան, Գարա, Զափ և Հաքուրք շրջաններում, որտեղ քրդական կառույցի բազաներ են տեղակայված։ Խոսվում է մինչև 12 թիրախի ոչնչացման մասին։

Հիշեցենենք, որ Թուրքիան Իրաքում քրդերի դիրքերին հատկապես ինտենսիվ հարվածներ հասցրել էր հունվարի 10-12-ին: Այդ ընթացքում թուրքական կողմը հայտնել էր PKK-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու առնվազն 3 տարբեր գործողությունների իրականացման մասին։ Հունվարի 18-ին թուրքական օդուժը կրկին հարվածել էր Իրաքում քրդերի դիրքերին։

One response to “Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

  1. Pingback: Թուրքական զինուժը կրկին հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *