ՌԴ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անցկացնում «Կամխուդում»

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 600 հետախույզների ներգրավմամբ լեռնադահուկային պատրաստության վարժանքներն անցկացվելու են 2 փուլով։ Այս մասին հունվարի 24-ին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների առաջին փուլում անցկացվելու է  դահուկ վարելու, ձնածածկույթի բարձրությունը որոշելու, հանդերձանք ընտրելու առաջադրանքներ։ Երկրորդ փուլում զինծառայողները յուրացնելու են հարթ, զառիվայր տեղանքում շարժվելու, անհատապես և խմբի կազմում ձողերով և առանց դրանց դահուկ վարելու հմտություններ։

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից, (արխիվ)

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից, (արխիվ)

Իսկ նախքան վարժանքների սկսվելը հետախույզները  մեկ ամսվա ընթացքում արդեն յուրացրել էին դահուկներով շարժվելու, լեռնային տեղանք հաղթահարելու, հրաձգություն վարելու, նռնակ նետելու հմտություններ։

Վարժանքներին մշակվելու են նաև  դարանակալման, ձմեռային պայմաններում քողարկվելու առաջադրանքներ, ինչպես նաև ձնահյուսի իջնելու և դրա տակ հայտնվելու դեպքում կատարվելիք գործողությունների պլան։

Վարժանքներն ավարտվելու են 30 կմ երթով, որի ժամանակ հետախույզները պետք է հետ մղեն պայմանական հակառակորդի հարձակումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *