ԻՀՊԿ-ն կզարգացնի ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման  զարգացման համատեքստում նախատեսվում է արդիականացնել ու թարմացնել ավիացիոն պարկը։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը։ 

Փաքփուրի հայտարարությունը հունվարի 23-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ 2016 թվականի նոյեմբերին, Փաքփուրը հայտարարել էր, որ ստորաբաժանման համար ողջ երկրի տարածքում ստեղծվում են ռազմաբազաներ։

«Շահեդ 285» ուղղաթիռ

«Շահեդ 285» ուղղաթիռ

ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը ձևավորվել է 2016 թվականին՝ այաթոլլահ Խամենեիի հրամանով։ 2016-ի ապրիլին նորաստեղծ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել Ռահմանի Ղահռուդին։

ԻՀՊԿ ավիացիոն ստորաբաժանման սպառազինությունում առկա են  ԱԹՍ-ներ, «Շահեդ 258» ուղղաթիռներ, որոնք  ամերիկյան Bell 206 ուղղաթիռների իրանական՝ արդիականացված-փոփոխված  տարբերակն են։

Ավելացնենք նաև, որ հունվարի 22-ին  Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ավարտվել է բանակի ցամաքային ավիացիայի ստորաբաժանման և 65-րդ օդադեսանտային բրիգադի համատեղ հնգօրյա զորավարժությունը։

One response to “ԻՀՊԿ-ն կզարգացնի ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը

  1. Pingback: ԻՀՊԿ ցամաքային ուժերը քառօրյա վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *