ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան ” Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ պաշտպանական-անվտանգային ոլորտների Հայաստան-ԵՄ հարաբերություններն օրերս քննարկվել են նաև ԵՄ և Լիտվայի պատվիրակների հետ:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *