Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է 3300 ԻՊ ահաբեկիչ

Մոսուլի արևելյան հատվածի ամբողջական ազատագրումից հետո կառավարական բանակը ձեռնամուխ կլինի քաղաքի արևմտյան հատվածի ազատագրմանը։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին: Փոխանցում է արաբական IraqiNews  լրատվակայքը։

Պաշտոնյան հայտնել է նաև , որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողության ամբողջ ընթացքում սպանվել է 3300 ԻՊ ահաբեկիչ:

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է Մոսուլի արևելյան հատվածի 90 տոկոսը։ Միաժամանակ  մարտեր են ընթանում նաև Մոսուլի հյուսիսում, որտեղ կառավարական բանակին հաջողվել է ազատագրել կառավարական շենքեր։

Դեկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Ավելի ուշ` հունվարի 8-ին, Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին: Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրեց  Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

One response to “Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է 3300 ԻՊ ահաբեկիչ

  1. Pingback: Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *