«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում 102-րդ ռազմաբազայի սպաները վարժանքներ են անցկացնում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի սպաներն ուսումնական հավաք են անցկացնում Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Ներգրավված է 150 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, այդ թվում կապի և հետախուզության համալիրներ, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներ:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության (արխիվ)

Հավաքները երկու փուլով են. առաջին՝ տեսական փուլի ընթացում դասախոսություններ և հրահանգիչ-մեթոդական պարապմունքներ են անցկացվում:

Երկրորդ՝ գործնական փուլի ընթացքում զինծառայողները կրակելու են հրաձգային զինատեսակներից և մարտական մեքենաների սպառազինություններից, կատարելու են մարտավարական, հատուկ պատրաստության, ինչպես նաև տարբեր խոչընդոտների հաղթահարմամբ զրահատանկային տեխնիկա և մեքենաներ վարելու նորմատիվային վարժություններ:

Վարժանքների ընթացքին ղեկավարությունը հետևելու է անօդաչու թռչող սարքերի միջոցով, գործածվելու են կապի և հետախուզության համալիրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *