Թուրքիան կրկին հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին

Հունվարի 18-ին Թուրքիայի Զու ռազմաօդային ուժերը կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում՝ Քանդիլի լեռներում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ գործողության արդյունքում «ոչնչացվել է PKK-ի 8 թիրախ»:

Հիշեցենենք, որ Թուրքիան Իրաքում քրդերի դիրքերին հատկապես ինտենսիվ հարվածներ հասցրել էր հունվարի 10-12-ին: Այդ ընթացքում թուրքական կողմը հայտնել էր PKK-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու առնվազն 3 տարբեր գործողությունների իրականացման մասին։ 

One response to “Թուրքիան կրկին հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին

  1. Pingback: Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *