Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը

Իրաքի կառավարական բանակը 90 %-ով ազատագրել է Մոսուլ քաղաքի արևելյան մասը: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները դեռևս մարտեր են մղում Իսլամական պետություն ահակաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Այս մասին հայտնում է Al Masdar News լրատվակայքը՝ մեջբերելով Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին:

Այս մասին հայտնում է նաև արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

BBC-ն իր հերթին հայտնում է, որ ամբողջությամբ ազատագրվել է Տիգրիս գետի ձախ ափը՝ Մոսուլի արևելքը. քաղաքը գետով բաժանում է 2 մասի: Այս պահին կառավարական բանակի ձեռքում են Տիգրիս գետը հատող բոլոր 5 կամուրջները, ինչպես նաև քաղաքի հարավային շրջանների մեծ մասը:

Դեկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Ավելի ուշ` հունվարի 8-ին, Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին: Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրեց  Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

4 responses to “Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը

  1. Pingback: Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է 3300 ԻՊ ահաբեկիչ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  3. Pingback: Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը | Ռազմ.info

  4. Pingback: Իրաքի բանակը սկսել է ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *