Աստանայի բանակցություններին հնարավոր է ներգրավվի նաև Սիրիայի ԱԱԾ պետը

Ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը սեփական աղբյուրներից ստացված տեղեկությւան հիման վրա հայտնել է, որ Աստանայում սիրիական հակամարտության շուրջ առաջիկա բանակցություններին կներգրավվի նաև Սիրիայի ազգային անվտանգության ղեկավար, գեներալ Ալի Մամլյուքը կամ նրա տեղակալը:

Ասյ մասին հունվարի 18-ին հայտնում է ռուսաստանայան «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը:

Աստանայի բանակցություններին մասնակցելու դեպքում Սիրիայի ԱԱԾ ներկայացուցիչը կընդգրկվւի սիրիական կառավարական պատվիրակության կազմում, որը գլխավորելու է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին: Պատվիրակության կազմում հնարավոր է ներգրավվեն նաև սիրիական բանակի երկու սպա:

Հունվարի 23-ին Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցով պետք է բանակցեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Իրանը ևս մասնակցություն ունի այս բանակցություններում, սակայն քրդերը ներկայացված չեն լինելու։ Հիմնականում Սիրիայի կառավարության շահերը ներկայացնելու է Ռուսաստանը, իսկ զինյալների շահերը՝ Թուրքիան: 

Հունվարի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ին, մի շարք երկրների, այդ թվում՝ նաև Միացյալ Նահանգներին։ Բայց փաստն այն է, որ Սիրիայի հարցով ռուս-թուրքական համագործակցությունը բերել է նրան, որ զգալի թվով հարցեր արդեն կարող են քննարկվել ոչ թե Ժնևում, այլ Աստանայում՝ ռուս-թուրքական համակարգմամբ։

Եգիպտոսում տեղակայված սիրիական ընդդիմադիրները հայտնում են, որ իրենք բանակցություններին հրավիրված չեն: Նշվում է, որ ներկայացված են լինելու միայն «ընդդիմադիր զինյալ» խմբավորումները՝ մեկ ճակատով: «Իսլամական պետություն», «Ալ Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումները ներկայացված չեն լինելու: Սակայն անգամ ներկայացված զինյալների ցուցակում կան խմբավորումներ, որոնք ակնհայտ ահաբեկչական գործունեություն են ծավալում: Մասնավորախպես խոսքը «ահրար ալ-Շամ» խմբավորման մասին է:

Ավելացնենք, որ դեռևս բանակցություններին մասնակցողների որևէ պաշտոնական ցուցակ չի հրապարակվել: Նշվածները կարող են միայն ենթադրություններ լինել:

One response to “Աստանայի բանակցություններին հնարավոր է ներգրավվի նաև Սիրիայի ԱԱԾ պետը

  1. Pingback: «Ահրար ալ-Շամ» խմբավորումը հրաժարվել է մասնակցել Աստանայի բանակցություններին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *