Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծին մոտ ականանետներով վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանում ստուգվում է առաջնագծի մոտ տեղակայված ԶՈւ ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետերով:

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետերով:

Լեռնաանտառային և հարթավայրային շրջաններում իրականացվում են պրակտիվ վարժանքներ՝ իսրայելական արտադրության 120 մմ տրամաչափի Cardom ավտոմատ ականանետների կիրառմամբ:

Վարժանքների ընթացքում Ադրբեջանի զինուժը խաղարկում է «պայմանական հակառակորդի ռազմատեխնիկայի, կենդանի զինուժի, կրակակետերի, ինչպես նաև այլ թիրախների ոչնչացման» առաջադրանքներ: Բացի այդ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վարժանքների ընթացքում իրականացնում են թիրախների հայտնաբերման և ոչնչացման, կրակելու վայրի ընտրման, վայրից վայր տեղափոխվելու և այլ նորմատիվներ:

Նշենք, որ Cardom ավտոմատ ականանետները Ադրբեջանը գնել է իսրայելական Elbit Systems ընկերությունից: «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտ»-ի (SIPRI) տվյալներով Ադրբեջանը գնել է 10 միավոր, իսկ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 18 միավոր նման ականանետ:

Ականանետները 2011 և 2013 թթ. ցուցադրվել են Ադրբեջանում անցկացված զորահանդեսներում, մոնտաժված են Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա: Ընդհանուր գումարը գնահատվում է շուրջ 8 մլն դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *