ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՌՔԿՊ ստորաբաժանումները Հայաստանում մեկամսյա վարժանքներ են անցկացնում

Հայաստանի  բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Գյումրիում  տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների զինծառայողների դաշտային ելքը։ Վարժանքներին ներգրավվել են քիմիական հետախուզության ՌԽՄ-6  մեքենաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մեկամսյա վարժանքներին զինծառայողները սովորելու են իրականացնել ՌՔԿ հետախուզություն, զինտեխնիկայի և հանդերձանքի ապաակտիվացում և գազազերծում, վարակված տեղանքի հաղթահարում։

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա

Վարժանքներին մշակվելու են  պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման և տեղանքի ռադիացիոն վարակման  պայմաններում հակադիվերսիոն պայքարի մեթոդներ։

Զորավարժության ավարտին ստորաբաժանումները կմասնակցեն   «Բանակային միջազգային խաղեր-2017-ի» «Անվտանգ միջավայր» մրցույթի ընտրական փուլին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *