ՌԴ ԶՈւ 2000 զինծառայող վարժանքներ է անում Աբխազիայում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների 2000 զինծառայող զորավարժության ընթացքում մշակում է մարտավարական, ինժեներական, կրակային և հատուկ պատրաստության հմտություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Վարժանքներին ներգրավված է 100 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում նաև ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ և Տ-72Բ3 տանկեր։

Մարտական ուսումնառության այս փուլին նախորդել է կեսամսյա անհատական պատրաստության փուլը, որի ընթացքում մշակվել են անձնակազմի անդամների անհատական հմտությունները։

Փետրվարի կեսին զինծառայողները ստորաբաժանումների կազմում կկրակեն Տ-72Բ3 տանկերի և ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների սպառազինությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *