Ս-400 համակարգը Ղրիմում անցել է մարտական հերթապահության

Ղրիմում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 4-րդ զենիթահրթիռային գունդը Ս-400 «Տրիումֆ»  զենիթահրթիռային համալիրներով  անցել է մարտական հերթապահության։ Այս մասին հունվարի 14-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատար Վիկտոր Սեվաստյանովի խոսքերով՝ համալիրը կարող է պաշտպանել ոչ միայն Ղրիմի թերակղզին, այլև Կրասնոդարի մարզը։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Զենիթահրթիռային հաշվարկը Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ստացել է 2016 թվականի օգոստոսին։

Մինչ ՀՕՊ համակարգը ստանալը զենիթահրթիռային համալիրի մարտական հաշվարկը պատրաստության փուլ է անցել և մասնակցել է նաև 2016-ի սեպտեմբերին անցկացված «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությանը։

Նշենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *