Այսօր՝ Հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուի (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu) սպանվելու մասին։
Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում։
Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից նախնական տեղեկություններ են հայտնվել, որ սպանվածը Բեյլագանի զորամասի պայմանագրային զինծառայող էր։
Ադրբեջանական գերատեսչության հաղորդագությունում նշվում է, որ «զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցներին պատասխան գործողություններ իրականացնելու ընթացքում»։
Բեշիրով Ֆիքրեթը ծնվել է 1980 թ․՝ Ադրբեջանի Ասթարայի շրջանի Շահաղաջի (Şahağacı) գյուղում։
Նշենք, որ սա 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգում առաջին հայտնի դարձած կորուստն է։
Pingback: Հայտնի է դարձել 2017 թ․ Ադրբեջանի ՊՆ թաքցրած առնվազն մեկ կորստի մասին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info