Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Տավուշի մարզին սահմանակից զորամասեր

Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի Թովուզի շրջանի՝ Տավուշի մարզի դիմաց տեղակայված զորամասեր, եղել սահմանին տեղակայված ադրբեջանական մի շարք բնակավայրերում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝  ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի (ձախից) և ԶՈւ 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովի հետ

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի (ձախից) և ՊՆ 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովի հետ

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ Հասանովին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը և ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար (շտաբը՝ Բարդայում), գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը 3-րդ բանակային կորպուսի զորամասեր նախորդ անգամ այցելել էր 2016 թ. հոկտեմբերի 11-ին: Սակայն այդ ընթացքում նա եղել էր նաև Արցախի հետ սահմանին տեղակայված զորամասերում: Հնարավոր է, որ մոտ օրերս Հասանովը լինի նաև այդ հատվածներում:

One response to “Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Տավուշի մարզին սահմանակից զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *