ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 12-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)  և   ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ, մայոր Ջավիթ Էլյասը։

Դիտարկման առաքելությանը  ուղեկցել են Արցախի արտաքին գերատեսչության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ նախորդ դիտարկումն անցկացվել է դեկտեմբերի 8-ին՝ Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *