Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ 41 զինծառայողներից կազմված հերթական խումբը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու համար մեկնել է Աֆղանստան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեկնել են Աֆղանստան՝ խաղաղապահական ծառայության:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեկնել են Աֆղանստան՝ խաղաղապահական ծառայության

Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94-ն է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ։

Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից: Բացի Աֆղանստանից, Ադրբեջանի զինծառայողները 1999-2008թթ խաղաղապահ ծառայություն են իրականացրել Կոսովոյում (ընդհանուր առմամբ մասնակցել է Ադրբեջանի ԶՈւ 362 զինծառայող), իսկ 2003-2008թթ. նաև Իրաքում (ընդհանուր առմամբ՝ 151 զինծառայող):

Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը:  Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *