«Էրեբունիում» ՌԴ ԶՈւ նորակոչիկ օդաչուները սովորում են ղեկավարել Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռները

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները սկսել են անհատական պատրաստության վարժանքներ:Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ռազինֆոյին հայտնում է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

Հրահանգիչ-օդաչուները երիտասարդ օդաչուներին և բորտմեխանիկներին ուսուցանում են ղեկավարել Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները:

Օդաչուները անհատական պատրաստության պատրաստության նախնական փուլն ավարտելուց հետո՝ փետրվարի կեսին, կանցնեն Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների ղեկավարման ավելի բարձր պիլոտաժի հնարքների մշակման:

Նշենք, որ Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները:

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայում 2016-ի դեկտեմբերին ավարտվել էր զորակոչվող զինծառայողների պլանային փոխարինումները։ Ռոտացիան տևել էր 2,5 ամիս: Փոխարինվել էր 1500 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *