Իրանի ՌԾՈւ զորավարժությանը կներկայացվի նոր սպառազինություն

Իրանի ռազմածովային ուժերի  հունվարին անցկացվելիք «Վելայեթ 95» զորավարժությանը  փորձարկվելու է տեղական արտադրության նոր սպառազինություն։ Այս մասին հայտարարել է Իրանի  ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Հունվարի 7-ին  փոխանցում է իրանական  «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժությունն անցկացվելու է Իրանի տարածքային ջրերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում:

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում (արխիվ)

Նշենք, որ «Վելայեթ-95-ի» նախորդ` «Վելայեթ-94» զորավարժությունը անցկացվել է 2016 թվականի հունվարին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին բանակի ցամաքային ուժերի զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրեց տեղական արտադրության ԱԹՍ, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ։

Իսկ նույն ամսին անցկացված  ՀՕՊ զորավարժության ժամանակ էլ կիրառվեցին տեղական արտադրության հրթիռներ և հրթիռային համակարգեր։

ԱԻրանի բանակի ցամաքային զորքերի զորավարժության ժամանակ ներկայացված անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայանը

Իրանի բանակի ցամաքային զորքերի զորավարժության ժամանակ ներկայացված անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայանը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը Իրանի ՀՕՊ զորավարժությանը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը Իրանի ՀՕՊ զորավարժությանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *