Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները

Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում (արխիվ)

Դաշտային ելքը սկսվել է ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումից, 30-100 կմ երթի իրականացումից: Մշակվել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գրոհի հետ մղման առաջադրանքներ:

Ուշադրություն են դարձվում գիշերային և ցերեկային ժամերին կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստության և մարտական մեքենաներ վարելու ժամանակ ստորաբաժանումների զինծառայողների գործողություններին:

Վարժանքների ավարտից հետո մեկնարկելու են մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողությունների համաձայնեցման վարժանքներ:

One response to “Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները

  1. Pingback: «Էրեբունիում» ՌԴ ԶՈւ նորակոչիկ օդաչուները սովորում են ղեկավարել Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *