Թուրքական ընկերությունը ուղղաթիռի վարժասարք է արտադրել Կատարի ԶՈւ համար

Թուրքական «Հավելսան» (Havelsan) ռազմարդյունաբերական ընկերությունը Կատարի ԶՈւ ռազմաօդային ուժերի  AgustaWestland AW139  բազմանպատակային ուղղաթիռի համար վարժասարք է արտադրել: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News պարբերականը: 

Վարժասարք Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար:

Վարժասարք Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար:

«Հավելսան» ընկերության գլխավոր մենեջեր Ահմեթ Համդի Աթալայը հայտնել է, որ AW139 ուղղաթիռի վարժասարքը 2 անգամ ավելի թանկ է, քան հենց ուղղաթիռը, և վարժասարքը համալրված է ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով:

Ըստ նրա՝ 57 տոննա կշռվող վարժասարքի արտադրության փուլի ընթացքում Կատարի զինված ուժերի շուրջ 60 զինծառայողներ վարժանքներ են անցել Havelsan-ում:

Ընկերությունը արդեն առաքել է վարժասարքը Կատար, որտեղ այն սկսելու են գործարկել 2017-ի ապրիլից: «Հավելսան» ընկերության կայքի հաղորդմամբ վարժասարքի՝ Կատար տեղափոխումը սկսվել է դեկտեմբերի 22-ին:

Իտալալական AgustaWestland և ամերիկյան Bell Helicopter ընկերությունների համատեղ արտադրության AW139 ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին։ Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռն ունի երկու շարժիչ, կարող է տեղափոխել մինչև 12 ուղևոր։

AW139 բազմանպատակային ուղղաթիռ:

AW139 բազմանպատակային ուղղաթիռ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Կատարի ռազմական հարաբերություններին, հիշեցնենք, որ դեռևս 2015-ի հունիսին հայտնի էր դարձել, որ Թուրքիան մտադիր է մեկ բրիգադ տեղակայել Կատարի տարածքում՝ ստեղծելով իր առաջին ռազմաբազան այլ երկրի տարածքում:

Իսկ հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Կատարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Կատարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։

2014-ի դեկտեմբերի 20-ին Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *