Լիբանանը նախատեսում է 500 մլն դոլարի զինամթերք գնել Ռուսաստանից

500 մլն ԱՄՆ դոլարի զենք գնելու միջոցով նախատեսվում է Լիբանանի բանակը զինել ռուսաստանյան արտադրության տանկերով, հրթիռներորվ և այլ սպառազինությամբ: Լիբանանը սպասում է մոտակա ժամանակում «նախագծի ակտիվացմանը»: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Լիբանանի նախագահական գործերով նախարար Պիեռ Ռաֆուլը:

Լիբանանի բանակ

Ավելի վաղ գործակալությանը Ռուսաստանում Լիբանանի դեսպանը հայտնել էր, որ Լիբանանը հետաքրքրված է ահաբեկիչների դեմ օգտագործելու նպատակով ռուսաստանյան արտադրության զինամթերքի ձեռքբերմամբ, մասնավորապես՝ Բեյրութը խնդրել է «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ, թնդանոթներ և Տ-72 տանկեր:

Նշենք, որ 2016-ի օգոստոսին Լիբանանը ծայրահեղականության դեմ պայքարելու և  իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԱՄՆ-ից ստացել էր շուրջ 50 մլն դոլար արժողությամբ ռազմական օժանդակություն: Իսկ վերջին 10 տարիներին՝ 2006 թվականից սկսած, Լիբանանը ԱՄՆ-ից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 1 մլրդ դոլարի ռազմական օժանդակություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *