Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի

2015 թվականի նոյեմբերին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 4 միավոր Կա-32Ա11ՎՍ  ուղղաթիռների առաջին խմբաքանակը Չինաստանը կստանա մինչև տարեվերջ։ Մատակարարումները կշարունակվեն  2017 թվականին։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի»  լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև դեկտեմբերի 26 Ռուսաստանը Չինաստանին կմատակարարի 4 միավոր Սու-35 կործանիչներ։

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ

Կումերտաուի ավիաարդյունաբերական ձեռնարկության արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, հիվանդների, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։

Արդյունավետ գործում է լեռնային և անտառային պայմաններում, կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերին։ Կառավարում է մեկ օդաչու, բեռանատարողությունը՝ 5 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *