Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները

Իրաքի կառավարական բանակը թևակոխել է Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլ՝ խոշոր հարձակում իրականացնելով այս պահին ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC լրատվակայքը՝ հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարության վրա։

Դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարական ուժերը երկրորդ հարձակումն են գործել Մոսուլի վրա

Դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարական ուժերը երկրորդ հարձակումն են գործել Մոսուլի վրա

Հարձակումը հաջորդել է շաբաթներ տևած հարաբերական հանդարտությանը։ Գործողություններին աջակցում է նաև ավիացիան։

Իրաքի ներքին գործերի նախարարության արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ առաջին 5-10 րոպեի ընթացքում զորքերը առաջխաղացել են 500 մետր, ընթանում է փոխհրաձգություն։.

Մինչ այս՝ Մոսուլի գործողությունների ամբողջ ընթացքում, առաջին լուրջ առաջխաղացումը նոյեմբերի 1-ին էր՝ Մոսուլի ազատագրման գործողության 16-րդ օրը, երբ Իրաքի կառավարական զորքերը 2014-ից սկսած առաջին անգամ մուտք գործեցին բուն քաղաք։

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինչպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

2 responses to “Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները

  1. Pingback: Իրաքի կառավարական բանակը ամրապնդում է դիրքերը Տիգրիս գետի շրջանում. քարտեզ | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *