ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է»

Այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը փորձել է դիվերսիոն ներթափանցում իրականացնել Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում։ Նրա տվյալներով մարտը դեռ շարունակվում է, մարտին մասնակցում են դիպուկահարներ և նռնականետորդներ։

Ադրբեջանական աղբյուրներն առայժմ լուռ են։


Razm.info-ի հետ հեռախոսազրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ կրակոցների պատճառով գյուղին վնասներ չեն եղել, կրակոցները գյուղ չեն հասնում։