ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է»

Այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը փորձել է դիվերսիոն ներթափանցում իրականացնել Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում։ Նրա տվյալներով մարտը դեռ շարունակվում է, մարտին մասնակցում են դիպուկահարներ և նռնականետորդներ։

Ադրբեջանական աղբյուրներն առայժմ լուռ են։


Razm.info-ի հետ հեռախոսազրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ կրակոցների պատճառով գյուղին վնասներ չեն եղել, կրակոցները գյուղ չեն հասնում։

5 responses to “ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է»

  1. Pingback: Դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիայի պատճառով ՀՀ ԶՈւ-ն ունի 3 կորուստ․ ՊՆ խոսնակ | Ռազմ.info

  2. Այդ տարածքում անվտանգությունը բարձրացնելու համար,հավանաբար,սահմանը անհրաժեշտ է վերախմբագրել՝ներառելով նախկինում վրիպած Արծվաշենը։ Ախորժակները բացվել է,,,

  3. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին | Ռազմ.info

  4. Pingback: ՀԱՊԿ քարտուղարը սադրանք է անվանել ՀՀ սահմանին իրականացված դիվերսիայի փորձը | Ռազմ.info

  5. Pingback: ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *