Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի զինված ուժերի ռազմական մեքենաներից և այլ զինտեխնիկայից կազմված շարասյունը հասել է երկրի հարավային Քիլիս նահանգ՝ անմիջապես Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների և զինտեխնիկայի նոր խումբ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների և զինտեխնիկայի նոր խումբ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:

Համաձայն աղբյուրի՝ զինտեխնիկան Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում տեղակայվելու նպատակով ուղարկվել է Քիլիս նահանգի անմիջապես Սիրիային սահմանկից Էլբեյլի գավառ, որտեղի էլ հիմնականում թուրքական զինտեխնիկան և տանկեր անցնում են թուրք-սիրիական սահմանը:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է կուտակում նաև երկրի մեկ այլ՝ Սիրիայի սահմանակից նահանգում: Մասնավորապես դեկտեմբերի 25-ին Թուրքիայի զինուժը հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառից տանկեր և այլ զինտեխնիկա է տեղափոխել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Մյուս կողմից Թուրքիայի ԶՈւ-ն  զինծառայողների նոր խումբ է ուղարկում Սիրիայում ընթացող գործողություններին մասնակցելու համար: Դեկտեմբերի 26-ին երկրի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադից շուրջ 500 զինծառայող  է ուղարկվել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *