Թուրքիայում կալանավորվել է զինված ուժերի ևս 2 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոստիկանության կողմի մի քանի օր առաջ ձերբակալված Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայողներից 2-ի նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել, մյուսը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Կալանավորվածներից մեկը մայոր է, մյուսը կապիտանը, իսկ ազատ արձակվածը` լեյտենանտ:

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են: Բուն ԶՈւ-ի անձնակազմից հեռացվածների թվաքանակը հասնում է 5676-ի:

Նշենք նաև, որ հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 150 գեներալ:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո հետաքննության արդյունքում երկրի զինված ուժերից հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *