Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Արցախի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: 

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի զինուժը Արցախի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով կրակել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետ (11 արկ):

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *