Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող

Դեկտեմբեի 27-ին հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 21-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ վիրավորված Թուրքիայի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մուհամմեդ Բոզարսլանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Զինծառայողը Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգից էր:

Այսպիսով դեկտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների և Թուրքիայի ԶՈւ զինծառայողների բախումների արդյունքում սպանվածների թիվը հասավ 17-ի:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի օդուժը Ալ-Բաբի մոտակայքում ոչնչացրել է 158 թիրախ և «շարքից հանել է» ԻՊ 13 զինյալի:

Դեկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է ավելի վաղ վիրավորված պայմանագրային զինծառայողներից Մեհմեթ Ունալը:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԶՈւ-ն ինտենսիվ բախումների է գնում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում: Ալ-Բաբը շատ կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայում՝ այդ երկրի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից, և Թուրքիայի զինուժը փորձում է ամեն կերպ վերահսկողություն սահմանել Ալ-Բաբում: Այն հատկապես կարևոր է Թուրքիայի համար, քանի որ փակում է ճանապարհը քրդական երկու ինքնավար շրջանների միջև:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի դեկտեմբերի 24-ի իր ելույթում նշել է Սիրիայում իրենց ռազմական գործողությունների 3 գլխավոր պատճառները, որոնց թվում է նաև Սիրիայի տարածքում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միավորմանը խոչընդոտելն է:

Անդրադառնալով ԻՊ դեմ բախումներում թուրքական զինուժի կորուստներին՝ նշենք, որ մասնավորապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանք կտրուկ աճել են: Միևնույն ժամանակ Թուրքիան մեծացնում է իր զինծառայողների թվաքանակը Թուրքիայում, մասնավորապես սեկտեմբերի 26-ին երկրի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադից շուրջ 500 զինծառայող  է ուղարկվել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր:

Razm.info-ի արձանագրած Թուրքիայի ԶՈւ կորուստները այստեղ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *