Թուրքիայիում մեկնարկել է «Մավի Բալինա-2012» զորավարժությունը

Նոյեմբերի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում սկսվել են 10-օրյա «Մավի Բալինա-2012» զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Հունաստանի ստորաբաժանումները և ՆԱՏՕ-ի հակաականային արագ արձագանքման 2-րդ խումբը: Զորավարժության նպատակը վերջրյա և ստորջրյա օբյեկտների դեմ պայքարի մարտավարական հմտություններ ձեռք բերելն է:

Թուրքիայի կողմից զորավարժութուներին մասնակցելու է նավատորմը, առափնյա պահպանությունը և ռազմաօդային ուժերը: ԱՄՆ-ն ներկայացնելու է Նեապոլում տեղակայված 6-րդ նավատորմի հակահրթիռային կործանիչ USS Forrest Sherman (DDG 98) և Patrol Squadron (VP) 9 ինքնաթիռը:

Զորավաժություներին հետևելու են դիտորդներ Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քաթարից, Քուվեյթից, Օմանից և Հարավային Կորեայից:

Պակիստանը մասնակցելու է «ՓՆՍ Շամշիր» ռազմանավով և P3C-Orion ինքնաթիռով, որոնք նոյեմբերի 5-8-ը լինելու են «Աքսազ» ռազմածովային բազայում, իսկ 12-14-ը` Անթալիայում: Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ցուցադրվելու են պակիստանյան արտադրության «ՓՆՍ Շամշիր» ռազմանավի հնարավորությունները: «ՓՆՍ Շամշիրի» վրա է գտնվում Z9EC ուղղաթիռը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *