ՌԴ-ն և Ղազախստանը պայմանավորվել են «Բայկոնուր» հետագա շահագործման շուրջ

Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանի հետագա համագործակցության կոնցեպցիայի վերաբերյալ համաձայնագիր։ Համաձայնագրում կողմերը Բայկոնուր քաղաքի կարգավիճակի մասին  փոփոխություններ են մտցրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Տիեզերանավի թռիչքի մեկնարկը «Բայկոնուր» տիեզերակայանում

Տիեզերանավի թռիչքի մեկնարկը «Բայկոնուր» տիեզերակայանում

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ վարչապետ Դմիտրի Ռոգոզինը և Ղազախստանի առաջին վարչապետ Ասքար Մամինը։

«Համագործակցության նոր համաձայնագիրը թույլ կտա տիեզերական ոլորտում ընդլայնել փոխգործունեությունը, — հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, — Մենք հիմա հաստատում ենք նոր «ճանապարհային քարտեզ» 8 տարվա համար՝ մինչև 2025 թվականը, նոր միջին (չափի) հրթիռ: Սա կլինի ռուս-ղազախական համագործակցության հիմնական խաղաթուղթը Բայկոնուրի հետագա շահագործման և մնացած այլ հարցերի համար»։

Նշենք, որ Ռուսաստանը վարձակալում է «Բայկոնուրը» 1994 թվականից՝ 20 տարի ժամկետով։ Սակայն 2004-ին գործող պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչ 2050-ը։ Դրա դիմաց Ռուսաստանն ամեն տարի վճարում է 115 մլն դոլար։

Դեռևս 2012-ին և 2014-ին Ղազախստանը մտադրություն է ունեցել կասեցնել ՌԴ հրթիռների փորձարկումները և խզել Ռուսաստանի հետ վարձակալման պայմանագիրը։ Նշվող պատճառներից էր ռուսաստանյան հրթիռի ընկնելը ղազախստանյան բնակավայրի տարածքում։

Բայկոնուր քաղաքը Ղազախստանի վարչատարածքային մաս է։ Բայկոնուրում մշտապես շուրջ 4 հազար ռուս է ապրում. նրանք տիեզերակայան են գործուղվում՝ հրթիռների թռիչքներն իրականացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *