Իրանը «Կոնտակտ-5-ից» առավել զարգացած դինամիկ զրահ է արտադրել

Իրանը «Կոնտակտ -5»  տանկերի  դինամիկ զրահից առավել զարգացած դինամիկ զրահ է արտադրել։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային  ուժերի հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մասուդ Զավարեին։ Փոխանցում է իրանական  «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Կոնտակտ-5» դինամիկ զրահի արկղիկները՝ դրված տանկի աշտարակի վրա

«Կոնտակտ-5» դինամիկ զրահի արկղիկները՝ դրված տանկի աշտարակի վրա

Ըստ Զավարեի՝ իրանցի մասնագետները արդեն ձեռք են բերել թե՛ «Կոնտակտ -5»  և թե՛ դրանից առավել զարգացած դինամիկ զրահ պատրաստելու հմտություններ։

«Կոնտակտ -5-ը»  նախատեսված է Տ-90 տանկերի համար, որոնք էլ 90-ականների արտադրանք են, ուստի  մենք չենք կարող միայն «Կոնտակտ -5» ունենալ, այլ դրանից ավելի զարգացածն էլ ունենք», — ասել է Զավարեին։

Խորհրդային արտադրության «Կոնտակտ -5»  դինամիկ զրահը շահագործվում է 1986 թվականից։ Տեղադրվում է Տ-72ԲԱ, Տ-72Բ3, Տ-80Ու, Տ-90, Տ-90Ա, Տ-90Ս տանկերի վրա։

Դինամիկ զրահը զրահատեխնիկայի ուղղությամբ արձակված կումուլյատիվ արկերի հարվածը (պայթյունը) վերցնում է իր վրա, ինչի արդյունքում արկի կումուլյատիվ շիթը թուլանում է և չի կարողանում խոցել զրահատեխնիկան: Բացատրությունը տե՛ս նաև տեսանյութում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը  «Զոլֆաղար» տանկի վրա տեղական արտադրության զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական համակարգ էր փորձարկել։

Իրանական արտադրության «Զոլֆաղար» տանկ

Իրանական արտադրության «Զոլֆաղար» տանկ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *