Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016

Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով • Ադրբեջանի զինված ուժերում եռօրյա հավաք է անցկացվում • Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը • Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ՌԴ օդադեսանտային զորքերի ուսհաստատություն • Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անում Աֆղանստան մեկնելուց առաջ • Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում • Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում • Իրանը շարունակում է «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի տեղական տարբերակի արտադրությունը • Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել • Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի • Թուրքիայում սպանել են Ռուսաստանի դեսպանին • ԻՊ-ն հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ • ԻՊ-ի ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա • Թուրքիան Սիրիայում է քրդերի և ԻՊ դեմ պայքարելու համար․ Թուրքիայի ՊՆ • Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել • Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա • Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Սիրիային սահմանակից շրջաններ • ԻՊ-ն ցուցադրել է թուրքական բանակից առգրաված զինտեխնիկան • ՌԴ-Իրան-Թուրքիա համատեղ հայտարարություն Սիրիայի հարցի վերաբերյալ • Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը • Սիրիայում զինյալները շիաներին տարհանող ավտոբուսներ են հրկիզել • ԱՄԿ ԱԽ-ն Սիրիայում տարհանման մոնիտորինգի մասին բանաձև է ընդունել •  2016 թ. Ռուսաստանը 14 մլրդ դոլարի զենք և սպառազինություն է վաճառել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների ողջակիզման տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը ● Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զորավարժարանում ● Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում ● Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների ողջակիզման տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը ● Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զորավարժարանում ● Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում ● Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո

Ադրբեջան / Վրաստան

• Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով:

• Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ եռօրյա հավաք էր անցկացվում: Հավաքները գլխավորում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

• Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

• Դեկտեմբերի 20֊ին ՌԴ բանակի գեներալ Մարգելովի անվան օդադեսանտային հրամանատարական բարձրագույն հաստատությունում ընդունել են Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին։

• Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակում ինտենսիվ պատրաստություն է իրականացվում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան ուղարկվելու համար:

Իրան

• Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները:

• Դեկտեմբերի 19-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Իմամ Ալի» գումարտակի և «Ալ Մոհամմադ» դիվիզիայի ներգրավվածությամբ Թեհրանում անցկացրել է «Փեյամբար է ազամ» (Մեծն մարգարե) զորավարժությունը:

• Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել  է, որ  ամերիկյան «Ֆալանքս»  6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգի իրանական տարբերակի արտադրությունում արդեն բավականին առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ համակարգը փորձարկումներ է անցնում:

• Իրանական IranAir և եվրոպական Airbus ավիաընկերությունները համաձայնության են եկել Իրանին 100 միավոր մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ: Առաջին ինքնաթիռները (7 կամ 8 միավոր) Իրանին կմատակարարվեն 2017 թվականին:

• Իրանի բանակի ցամաքային ուժերը  3 կմ հեռավորությունից փորձարկել են տեղական արտադրության 23 մմ տրամաչափով «Բահեր» դիպուկահար հրացանը:

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան

Թուրքիա

• Դեկտեմբերի 19-ին, Անկարայում թուրք զինյալը կրակել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դեսպանը մահացել է:

Ռուսաստանը հատուկ ծառայությունների, հետաքնչական կոմիտեի և ԱԳՆ աշխատակիցների կազմված 18 հոգանոց հետաքնչական խումբ է գործուղել Թուրքիա՝ այդ երկում ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար:

• Դեկտեմբերի 22-ի երեկոյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է տեսանյութ, որտեղ ԻՊ գրոհայինները ողջակիզում են Թուրքիայի ԶՈւ և ժանդարմերիայի հետախուզական ծառայության երկու զինծառայողների։ Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «այդ պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա»։ Սակայն Ըշըքը չի խոսել ողջակիզված 2 զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան։

• Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիայի համար Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ջոկատները (YPG) նույնքան վտանգավոր են, որքան «Իսլամական պետությունը»։

• Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ընթացող մարտերում Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողների թիվը հասել է 16-ի:

ُՍիրիայում դեկտեմբերին 17-ին վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, դեկտեմբերի 19-ին սպանվել է մեկ զինծառայող:

• Դեկտեմբերի 17-22-ը Թուրքիայի ԶՈւ Կայսերիում (Կեսարիա) տեղակայված հատուկ նշանակության ուժերի բրիգադը տվել է 23 կորուստ: Զինծառայողներից 14-ը սպանվել էին դեկտեմբերի 17-ին՝ քրդական PKK-ի, իսկ 9-ը՝ դեկտեմբերի 21-22-ին՝ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով:

• Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա: 

Վերահսկողության գոտիները Սիրիայի Ալ Բաբ քաղաքի շուրջ (21 դեկտեմբերի 2016)

• Դեկտեմբերի 16-20-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Սիրիայի սահմանակից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ, եղել Քիլիսի, Հաթայի, Գազիանթեփի սահմանային անցակետերում:

• Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա: 

• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են թուրքական զինուժից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում գրավված 2 միավոր Leopard 2A4 տանկ և մեկ միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա։

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ

ُՍիրիա / Այլ

• Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Սիրիայում քաղաքական իրադրության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ է արվում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:

• Դեկտեմբերի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Սիրիայի խոսնակը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածներից դուրս է բերվել տարբեր խմբավորումների շուրջ 4000 զինյալ: Այդպիսով տարհանվել են քաղաքում մնացած վերջին զինյալները:

• Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել են շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել են մինչև գյուղեր հասնելը։

Իդլիբի նահանգում հրկիզված ավտոբուսներից մեկը Լուսանկարը՝ Reuters գործակալության

Իդլիբի նահանգում հրկիզված ավտոբուսներից մեկը Լուսանկարը՝ Reuters գործակալության

• Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանը կողմ է քնեարկել Հալեպի բնակիչների տարհանման գործընթացի միջազգային մոնիթորինգ անցկացնելու և բնակչությանը հումանտիտար օգնություն տրամադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2328 բանաձևին:

• Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում Ռուսաստանը արդեն վաճառել է շուրջ 14 մլրդ ԱՄՆ դոլարի զենք և սպառազինություն: Սակայն որոշ պայմանագրեր դեռ իրականացվում են, և այս գումարը որոշ չափով կավելանա:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *