Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով

Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում

Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում

Զորավարժության ընթացքին հետևել է Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային և ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. մարտին Թահիրովը հայտարարել էր, որ իրենք արդեն ունեն Ս-125 ԶՀՀ-ների արդիականացված տարբերակները: Սակայն դրանք մինչ օրս չէին ցուցադրվել:

«Պեչորա 2ՏՄ». պատմություն, մարտավարատեխնիկական բնութագրեր.

Ս-125 ԶՀՀ-ները 2ՏՄ մակարդակի արդիականացնելու աշխատանքները Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը սկսել է 2006 թ.: 2008 թ. ընկերությունը Ս-125-ները այս մակարդակի արդիականացնելու առաջին պայմանագիրն էր կնքել հենց Ադրբեջանի հետ՝ 27 միավորի համար:

  • Խոցման բարձրությունը – 0,2 ” 25 կմ
  • Խոցման առավելագույն արագությունը – 900 մ/վրկ
  • Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռ. – 100 կմ

Ավելացնենք, որ համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) 2015 թ. հրապարակած զեկույցի՝ Հայաստանը ևս նախատեսում էր արդիականացնել իր սպառազինությունում առկա Ս-125 ԶՀՀ-ները, սակայն՝ մինչև «Պեչորա-2Մ» մակարդակի:

Ավելացնենք, որ եթե հայկական զինուժի Ս-125-ները արդիականացվեն հենց մինչև նշված մակարդակ, ապա դրանք, ի տարբերություն ադրբեջանական արդիականացումների, կլինեն ինքնագնաց և դրանով իսկ՝ ավելի շարժունակ:

Ռեպորտաժի հատվածում, երկրորդ պլանում երևում է հայկական զիված ուժերի Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համակարգը

Ռեպորտաժի հատվածում, երկրորդ պլանում երևում է հայկական զիված ուժերի Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համակարգը

Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում

Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում

Ս-125 2Մ «Պեչորա» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ)

Ս-125 2Մ «Պեչորա» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ)

2 responses to “Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *