Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Դեկտեմբերի 23-ին Հնդկաստանի և Ռուսաստանի ռազմածովայինները ավարտել են Հնդկական օվկիանոսի Բարենցի նեղուցի ջրերում անցկացվող ամենամյա «Ինդրա նևի» զորավարժությունը: Վերջին փուլում երկու երկրների ռազմածովայինները «հանդիկապաց մարտ» են խաղարկել:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը, հնդկակական զինուժի «Թանվիր» և «Սատպուրա» ականազերծող նավերը պայմանական թիրախները խոցել են հրետանային կրակով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-21-ին անցկացվել էր զորավարժության ակտիվ փուլը:

Դեկտեմբերի 14-19-ին կողմերը անցկացրել են զորավարժության պլանավորման փուլը: 2003-ից անցկացվող «Ինդրա» զորավարժությունը բաղկացած է մի քանի փուլերից: Բացի այդ, այն ունի ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ու օդային տարբերակներ։

Ցամաքային փուլն այս տարի անցկացվել է 22-ից սեպտեմբերի 1-ը՝ ռուսաստանյան Պրիմորսկի երկրամասի «Սերգեևսկի» զորավարժարանում:

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *