Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել

Վերջին 5 օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 17-22, Թուրքիայի ԶՈւ Կայսերիում (Կեսարիա) տեղակայված հատուկ նշանակության ուժերի բրիգադը տվել է 23 կորուստ: Զինծառայողներից 14-ը սպանվել էին դեկտեմբերի 17-ին՝ քրդական PKK-ի, իսկ 9-ը՝ դեկտեմբերի 21-22-ին՝ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսի մոտակայքում պայթուցիկներով բեռնված մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող, ևս 48-ը վիրավորվել է:

Սիրիայում «Իսլմական պետության» հետ շարունակվող մարտերում միայն դեկտեմբերի 21-ի բախումների հետևանքով թուրքական կողմը հայտնել է 16 սպանված զինծառայողի մասին։

One response to “Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *