Վթարվել է Ղազախստանի ԶՈւ Սու-27 կործանիչ

Դեկտեմբերի 21-ին՝ գիշերային ժամերին ուսումանական թռիչք իրականացնելիս,  վթարվել է Ղազախստանի զինված ուժերի Սու-27 կործանիչներից մեկը։ Օդաչուն կործանիչը հեռացրել է բնակելի վայրերից և կատապուլտով փրկվել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը։

Սու-27, Ղազախստանի ՌՕՈւՍու-27, Ղազախստանի ՌՕՈւ

Սու-27, Ղազախստանի ՌՕՈւ

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, դրանք ճշտում է ՊՆ նշանակած քննչական կոմիտեն։ Օդաչուն ունի 556 ժամ թռիչքաժամանակ, այդ թվում նաև գիշերային ժամերին։

Նշենք, որ երկրի ռազմաօդային ուժերի ևս 1 միավոր Սու-27 կործանիչ վթարվել էր 2014-ին։

Հավելենք, որ Սու-27 ինքնաթիռները սկսել են շահագործել 1984-ին, արտադրվել է մոտ 600 միավոր։ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։ Ղազախստանի ՌՕՈւ-ն ներկայումս ունի 25 միավոր Սու-27Ս, Սու-27ԲՄ2, Սու-27ՈւԲ և Սու-27ՈւԲՄ2 կործանիչներ, որոնք արդիականացրել է 2009-2010 թթ.։

Սու-27ՍՄ-ի անձնակազմը 1 հոգի է։ Առավելագույն թռիչքային զանգվածը 33 հազար կգ է, առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 11 000 մ, թռիչքի հեռավորությունը՝ 2400 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *