Ընդունվել է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը, որի հավելվածում շարադրված է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։

Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Փաստաթղթի հրապարակված նախագծի համաձայն՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգաց­ման պետա­կան քաղաքականու­թյան ռազ­­մա­վարու­թյունը հիմ­նվում է մինչև 2015թ. ընկած ժա­մա­­նա­կաշր­ջանում ՀՀ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ոլոր­­տում ձեռք բերած ար­դյուն­ք­ների, ինչպես նաև 2016թ. ապրիլյան պա­տե­րազմի փաս­տերի վերլուծության վրա:

Մինչև 2020թ. ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի նո­րո­­­գում, արդիակա­նա­ց­­ում,

2) նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազ­մա­տեխնիկական ունեցվածքի ստեղծում և արտա­դրում, դրանք են`

  1. հրաձգային զեն­­քեր, զինամթերք, ռազմական տեխնիկայի և ռազմա­տեխնիկական ունեցվածքի, թեթև սպա­ռա­զինու­թյուն, հրետանային մի­ջոց­­ներ, սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազ­մա­տեխնիկական ունեցվածքի բազային և հատուկ մասեր
  2. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադի­ո­­լոկացիոն սպա­ռա­զինու­թյուն,
  3. անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր և դրանց հա­կազդ­ման միջոցներ,
  4. հետախուզության տեխնիկական միջոցներ,
  5. կապի տեխնիկական միջոցներ,
  6. նավարկային միջոցներ,
  7. ռա­դիոէլեկտրոնային պայքարի միջոցներ,
  8. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցներ:

3) հրթիռաշինության զարգացում,

4) ավտոմատացված կառավարման համա­կարգերի ստեղծում:

ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազ­մա­քաղաքական իրավիճակից ելնելով:

«Ռազմարդյուաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության» նպատակներն են

  • պետության աջակ­ցությամբ գիտատեխնի­կա­կան և արտա­դրա-տեխնոլոգի­ա­կան ­նե­ր­ուժը վե­րածել համակարգա­ստեղծ տեխնոլո­գի­ա­կան գործուն ու նորարա­րա­կան մի­ջոցի, որը կապահովի ՀՀ ռազմական անվտանգու­թյան ապա­հովման համապա­տաս­խան Ռազմարդյունաբերական համակարգի հզորու­թյ­ուն, ինչ­պես նաև տնտեսա­կան զար­գա­ցում և կնպաստի հնա­րավոր ցնցում­ների դիմակայմանը,
  • ամրապնդել ռազմարդյունաբերական համակարգի դերը ՀՀ նորարարական զարգացման մեջ,
  • հասնել ՀՀ-ում արտադրվող և արտ­եր­կրից ձեռք բեր­վող սպառազինության և ռազմական տեխնիկայի ռազմատեխնիկական ունեցվածքի և հա­տուկ տեխ­­նիկայի ծավալ­ների օպտիմալ հարա­բերակ­ցու­թյանը,
  • ՀՀ ռազմարդյունաբերական կազ­մակեր­պությունների արտադրանքի մրցունակու­թյուն ապա­հովել արտ­եր­կրի շուկաներում:

Այդ նպատակով նախատեսվում է.

  • ստեղծել ռազմական գիտահետազոտական կա­ռույց` ՀՀ զինված ուժերի պա­հանջարկին համա­պա­տասխան գիտահետազոտական և փոր­­ձակոնստրուկտո­րա­կան աշխատանքների մարտավա­րա­­տեխ­նիկա­կան առաջադրանքների և դրանց իրա­կանացման նպատակով անհրա­­ժեշտ ելա­կե­տային տվյալների մշակման, ինչպես նաև ռազմա­գի­տա­տեխ­նիկա­կան ուղեկցման համար,
  • ստեղծել պետական, ինչպես նաև և ոչ պետական կառույց­ների կող­մից հիմ­նադրամներ՝ ՀՀ ռազ­մ­ար­դյունաբերության զարգացման ծրա­­գ­րերի ֆի­նան­սա­վորման նպատա­կով
  • ձևավորել ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պե­տա­կան, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասով կազմակերպություններ՝ նրանցում պար­­­տա­դիր ստեղծելով կամ ընդ­գրկե­լով համապա­տասխան գիտատեխնիկա­կան կառույց (կոնստրու­կտո­րա­կան բյուրո կամ գիտա­հե­տա­զո­տա­կան ինստիտուտ)
  • հիմնադրել համակարգային հիմնախնդիրներ պարունակող սպառազինության և ռազ­մա­­կան տեխնիկաների մշակման համար պետական պատասխա­նա­տու­ների ինստիտուտ:

 

 

One response to “Ընդունվել է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը

  1. Pingback: ՀՀ նախագահը հաստատել է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *