Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները: Այս մասին դեկտեմբերի 21-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Զորավարժության նպատակը տարածաշրջանային ջրերի, առափնյա սահմանների անվտանգությունը ապահովելը, ծովահենների դեմ պայքարի կարողություններն ամրապնդելն է:

Իրանա-իրաքյան համատեղ զորավարժություն

Իրանա-իրաքյան համատեղ զորավարժություն

Իրանն ու Իրաքը իրենց համատեղ առաջին ծովային զորավարժությունը անցկացրել են դեկտեմբերի 15-ին: Զորավարժությանը ներգրավված էին 3 նավախումբ և տարբեր նշանակության նավեր:

Հետագայում նախատեսվում են  զորավարժություններ այլ երկրների ներգրավվածությամբ ևս:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Իրանը ծովային վարժանքներ է անցկացրել նաև բարեկամական այցով Իրան եկած իտալական և պակիստանյան նավախմբերի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *