Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող

Դեկտեմբերի 21-ին սիրիական Ալ-Բաբ քաղաքի տարածքում ընթացող մարտերում սպանվել է թուրքական զինուժի 14 զինծառայող և վիրավորվել է ևս 33-ը: Թուրքական բանակի համար այս կորուստներն ամենախոշորն են եղել Սիրիա ներխուժումից ի վեր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Վերահսկողության գոտիները Սիրիայի Ալ Բաբ քաղաքի շուրջ (21 դեկտեմբերի 2016)

Վերահսկողության գոտիները Սիրիայի Ալ Բաբ քաղաքի շուրջ (21 դեկտեմբերի 2016)

Միաժամանակ թուրքական կողմը հայտարարել է, թե նույն մարտերի ընթացքում իրենց հակառակորդ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սպանվել է 138 զինյալ:

Նշենք, որ սպանված 14 զինծառայողից 4-ի մասին ավելի վաղ էր հայտնի դարձել: Դեկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել նաև թուրքական բանակի 4 վիրավորի մասին

Այնուամենայնիվ, Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն էին սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:

Մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 19-ին, Ալ-Բաբի շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավորվել է: Դեկտեմբերի 17-ին Սիրիայում վիրավորվել է ևս 3 զինծառայող:

Ալ-Բաբը Սիրիայի հյուսիում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկության տակ գտնվող վերջին խոշար բնակավայրն է: Ալ-Բաբը կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես այն փակում է քրդական երկու ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը, հետևաբար Թուրքիայի զինուժը ամեն կերպ փորձում է վերահսկողություն սահմանել Ալ-Բաբի վրա:

ԻՊ-ից Ալ-Բաբի գրավման գործողությունը Թուրքիայի զինուժը սկսել է սեպտեմբերի 16-ից, մինչև այժ ռազմական գործողությունները շարունակվում են այդ շրջանում:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Ալ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Ալ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող

  1. Pingback: Սիրիայում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 16-ի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *