Վիգեն Սարգսյանը ծանոթացել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների ուսուցման գործընթացին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտներին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտներին

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Նույն օրը` երեկոյան, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունաստանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին:

Բանակցությունների ավարտին նախարարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է Հունաստանում կրթություն ստացող հայ սպաներից, նշել, որ Հունաստանում պատրաստվում են նաև ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներ:

Սա պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է արտերկիր՝ նոյեմբերին Ռուսաստան այցից հետո:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Վիգեն Սարգսյանը Երևանում ընդունել էր Հունաստանի դեսպանին և նրա հետ քննարկել երկու երկրների ռազմական համագործակցությունը:

Նշենք, որ Հայաստանի ԶՈւ սպաները (կուրսանտները) ռազմական կրթություն ստանում են նաև Ռուսատանում, Չինաստանում, Գերմանիայում,  Մեծ Բրիտանիայում, Լիտվայում և Էստոնիայում:

One response to “Վիգեն Սարգսյանը ծանոթացել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների ուսուցման գործընթացին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *