Թուրքիա-ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող

Ասյօր՝ դեկտեմբերի 21-ին, Սիրիայում թուրքական զինուժի և «Իսլամական պետություն» խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող: Բախումները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Նշվում է, որ ԻՊ-ն կորցրել է շուրջ 40 զինյալ: Բախումները Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս-արևելք տեղակայված Ալ-Բաբ քաղաքի մոտ են: Թուրքական զինուժը փորձում է այն վերցնել իր վերահսկողության տակ: Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ այդ խնդիրը պատկերացրածի չափ հեշտ լուծելի չէ: Թուրքական զինուժը մասնավորապես վերջին շրջանում, բավականին հաճախ կորուստներ է կրում Ալ-Բաբի մոտակայքում:

Ներկայում ևս Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետության» բախումներ շարունակվում են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան թուրքական կողմը հայտնել էր, որ Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:

One response to “Թուրքիա-ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող

  1. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *