Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անում Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակում ինտենսիվ պատրաստություն է իրականացվում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան ուղարկվելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Վազիանի զորավարժարանում՝ Թբիլիսի մոտակայքում:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Վազիանի զորավարժարանում՝ Թբիլիսի մոտակայքում:

Վազիանի զորավարժարանում և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնում զուգահեռ վարժանքներ են անցկացվում ամերիկացի հրահանգիչների ղեկավարությամբ:

Վարժանքները իրականացվում են իրականին մաքսիմալ մոտ սցենարով: Զինծառայողները զարգացնում են պարեկային ծառայության, կարևոր օբյեկտների շրջանաձև պաշտպանության անցման հմտություններ և իրականցում այլ գործողություններ դասակի մակարդակում:

Ընդհանուր առմամբ, Աֆղանստան ուղարկելու համար 23-րդ գումարտակի պատրաստությունը բաժանված է 4 փուլերի՝ զինծառայող-ջոկ-դասակ-գումարտակ մակարդակներով: Զինծառայողների պատրաստությունը կավարտվի 2017-ի հունվարին:

Հիշեցնենք, որ Վրաստանը ակտիվորեն մասնակցում է «Վճառական աջակցություն» միջազգային առաքելությանը: Այժմ Աֆղանստանում գտնվում է շուրջ 900 վրացի զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *