Սիրիայում մարտերը շարունակվում են

Նոյեմբերի 5-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող Թադամոն շրջանում և պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում մարտեր են տեղի ունեցել ապստամբների և Պաղեստինի ազատագրման Ազգային ճակատի ստորաբաժանումների միջև: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Մարտական գործողություններին մասնակցել են նաև կառավարական զորքերը: Բախումների հետևանքով Յարմուկում 20 մարդ է զոհվել:

Նոյեմբերի 5-ին մարտեր են ընթացել Հալեպում ու Իդլիբում: Ընդդիմադիրները հարձակվել են «Թաֆթանազ» ավիաբազայի վրա, այրել մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ: Բացի այդ, ինչպես հայտնում է http://world.lb.ua կայքը, այսօր սիրիայի ապստամբերը հայտնել են Դեյր էզ-Զոր նահանգում նավթային հանքահոր գրավելու մասին, որի ընթացքում զոհվել, վիրավորվել և պատանդ է վերցվել շուրջ 40 սիրիացի զինծառայող:

Դամասկոսի հյուրանոցի մոտ, որտեղ նախկինում ապրում էին ՄԱԿ-ի դիտորդները, նոյեմբերի 4-ին պայթյուն է եղել, ինչի հետևանքով 11 մարդ է տուժել: Ավելի ուշ ընդդիմադիրները հայտարարեցին, որ ահաբեկչության նպատակը Սիրիայի «լավ պահպանվող ռազմական օբյեկտը» պայթեցնելն էր:

Յարմուկի ճամբարում շուրջ 150 հազար պաղեստինցի փախստական է ապրում: Նրանց ընտանիքները թողել են Պաղեստինը 1950-ականներին: Պաղեստինցի փախստականները, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, երկար ժամանակ չեզոքություն էին պահպանում, սակայն վերջին ամիսներին նրանց մի մասն անցել է կառավարական, մյուս մասը՝ ընդդիմադիր ուժերի կողմը:

Իսկ հոկտեմբերի 31-ին ապստամբերը հայտարարել էին, որ ճամբարում պաղեստինյան բրիգադ է կազմավորվել, որի նպատակը Ասադի կողմնակիցների շարքում կռվելն է:
Պաղեստինի ազատագրման Ազգային ճակատը Իրանի և Սիրիայի միջոցներով գոյատևող կիսառազմական կառույց է, որն ամբողջապես սատարում է Բաշար Ասադին:
Աղբյուրներ՝ http://lenta.ru/news/2012/11/05/blowitup/
http://world.lb.ua/news/2012/11/05/177516_siriyskie_povstantsi_zahvatili.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *