Հունաստան կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հունաստանի պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

 Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունաստանում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին: Անցկացվել է երկու երկրների ՊՆ-ների ընլայնված կազմով հանդիպում: Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր:

Բանակցությունների ավարտին նախարարները հանդիպել էին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները:

Այցի ընթացքում՝ դեկտեմբերի 19-ին, Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում:

Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *