Ռուսաստանը հետաքնչական խումբ է ուղարկել Թուրքիա՝ դեսպանի սպանությունը հետաքննելու

Ռուսաստանը հատուկ ծառայությունների, հետաքնչական կոմիտեի և ԱԳՆ աշխատակիցների կազմված 18 հոգանոց հետաքնչական խումբ է գործուղել Թուրքիա՝ այդ երկում ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո

Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի ընթացքում սպանել էր թուրքական ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը:

Սպանությանը հաջորդած հայտարարություններում ռուսաստանյան և թուրքական կողմերը, երկու երկրների ղեկավարները հայտարարել էին, որ սա չի ազդի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի քննչական հանձնաժողովը քրեական գործ է հարուցել։ Նշել որ, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում  պայմանավորվել են, որ Ռուսաստանիից գործուղվող խումբը ևս մասնակցի դեսպանի սպանության հետաքննությանը: Պուտինը նաև ավելացրել էր. «Մենք պետք է իմանանք, թե ով է սպանության ձեռքը ուղղորդել»։

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մանրամասներին, երկու կողմերի արձագանքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

Թարմացվող. Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանել են. NTV Թուրքիա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *