Ռուսաստանը կողմ է քվեարկել Հալեպի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանը կողմ է քնեարկել Հալեպի բնակիչների տարհանման գործընթացի միջազգային մոնիթորինգ անցկացնելու և բնակչությանը հումանտիտար օգնություն տրամադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2328 բանաձևին: 

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ համաձայն ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ այս մեխանիզմի ներդրումը բավականին օգտակար կլինի կամավոր տարհանումներից հետո, այլ անձնաց ևս անհրաժեշտության դեպքում տարհանելու, ընդհանուր հումանիտար իրավիճակի տեսանկյունից:

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր)

Խոսքը մասնավորապես Արևելյան Հալեպի մասին է, որը ընդամենը վերջերս ազատագրվել է Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերի կողմից:

Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք:

Ազատագրումից հետո քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Ավելացնենք, որ դեկտեմբերի սկզբին Ռուսաստանը դեմ էր քվեարկել Հալեպի հարցով ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ բանաձևի: Սակայն այդ մեկը կոչ էր անում դադադրեցնել բոլորի տեսակի ռազմական գործողությունները, այդ թվում՝ հարվածները «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Նշված շրջանում ռազմական գործողությունները եթե դադարեցվեին՝ հնարավոր է, որ սիրիական բանակը չկարողանար առայժմ ազատագարել Հալեպը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *