Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կուննենա Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Հանդիպման նպատակը Սիրիայում ընթացող վերջին զարգացումները քննարկելն է:

Իրադրությունը Սիրիայի Հոմսի շրջանում՝ Պալմիրայի և «Տ-4» (Tiyas) ավաբազայի հատվածում

Իրադրությունը Սիրիայի Հոմսի շրջանում՝ Պալմիրայի և «Տ-4» (Tiyas) ավաբազայի հատվածում

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ին  խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին հայտնի  դարձավ, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը, ընդհանուր առմամբ՝ 78,5 քառ. կմ տարածք: Մյուս կողմից էլ Սիրիայում՝ Պալմիրիայի մոտակայքում, ակտիվ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև: Այստեղ սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել«Տ-4» (Տիյաս) ավիաբազայի ծայրամասային ՀՕՊ ստորաբաժանման նկատմամբ:

Նշենք նաև, որ Հալեպի ազատագրումից հետո քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *